Արտաքին 3 տարի առաջ - 13:30 01-04-2023

Ադրբեջանին կոչ ենք անում հասկանալ իսրայելական ռեժիմի իրական մտադրությունները. Թեհրանը կրկին նախազգուշացրել է Բաքվին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հերթական անգամ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հասկանալ սիոնիստական ​​իսրայելական ռեժիմի իրական մտադրությունները։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Արձագանքելով Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պայմանավորվածության վերաբերյալ Իսրայելի արտաքին գործերի նախարարի հայտարարություններին՝ իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանը այս հարցով Բաքվի իշխանություններից բացատրություն է խնդրել։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը փորձել է չպատասխանել, փոխարենը Իրանին ուղղված նոր մեղադրանքներ է ներկայացրել։

«Արդյո՞ք լռության շարունակությունը Բաքվի ռազմավարական գործընկերոջ (Իսրայելի-խմբ) հայտարարությունների անուղղակի հաստատումը չէ»,- ասել է նա։

Նասեր Քանաանին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իսրայելի ռեժիմը, մերձենալով մուսուլմանական երկրների հետ, ձգտում է վեճեր և պառակտումներ ստեղծել իսլամական ումմայի մեջ՝ իր ընդլայնողական նպատակներին հասնելու համար։ «Մենք Ադրբեջանում մուսուլման եղբայրներին և քույրերին խորհուրդ ենք տալիս տեղյակ լինել սիոնիստ թշնամու իրական մտադրությունների մասին»,- եզրափակել է իրանցի դիվանագետը։

Նշենք, որ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն այս մեկնաբանություններն արել է՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակի, ով Թեհրանին անհիմն մեղադրել էր այդ երկրի խորհրդարանի պատգամավորի սպանությանը մասնակցության մեջ։

Ավելի վաղ Նասեր Քանաանին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացատրություն տալ վերջին հակաիրանական հայտարարությունների, ինչպես նաև Իսրայելի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պնդումների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով