Արտաքին 3 տարի առաջ - 16:30 31-03-2023

Վրաստանն Ուկրաինայի հանդեպ ո՛չ դիվանագիտություն է դրսևորել, ո՛չ խելամտություն, ո՛չ էլ պատմական համերաշխություն. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել է երկրի կառավարությանը՝ Ուկրաինայի նկատմամբ սխալ քաղաքականության վարելու համար։ Ինչպես փոխանցում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը, այս մասին Զուրաբիշվիլին ասել է Վրաստանի խորհրդարանում ունեցած իր ամենամյա ելույթի ժամանակ։

Զուրաբիշվիլիի համոզմամբ՝ Վրաստանն Ուկրաինայի հանդեպ ո՛չ դիվանագիտություն է դրսևորել, ո՛չ խելամտություն, ո՛չ էլ երկրին հարիր պատմական համերաշխություն։ Նա նշել է, որ այսօր Վրաստանը վատթարացած դիվանագիտական հարաբերություններ ունի եվրոպական երկրների հետ՝ այդ թվում նաև այն երկրների, որոնք մշտապես աջակցել են Թբիլիսիին։

Նա նշել է, որ Վրաստանը միանում է ՄԱԿ-ի բանաձևերին, սակայն խուսափում է բարոյական, քաղաքական համերաշխության մյուս բոլոր դրսևորումներից։

«Փետրվարի 25-ին ամենաանհարմար տեղում մենք հայտարարում ենք, որ չենք միանում պատժամիջոցներին, երբ ամեն բան հակառակն է, և մենք կարող էինք ասել, որ չենք կարող և չենք սահմանի մեր ազգային պատժամիջոցները, սակայն կմիանանք միջազգային պատժամիջոցներին։ Որևէ մեկը ոչ մեզանից, ոչ Մոլդովայից ավելին չէր էլ խնդրել։ Այն դեպքում, երբ ամբողջ Եվրոպան անհրաժեշտ համարեց հեռու մնալ, մենք նրանց մասին հոգացինք և չմիացանք Եվրամիության սահմանած սահմանափակումներին»,- ասել է նա։

Սալոմե Զուրաբիշվիլին նաև նշել է, որ Վրաստանի այդ քայլերը չեն գնահատվել, և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկշենկոն խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականության և օկուպացիայի մասին օրենքը և դավաճանել Աբխազիան չճանաչելու սկզբունքը։

«Վերջին երկու տարում մենք նկատելիորեն ջանում ենք չզայրացնել Ռուսաստանին, ինչը կարող է հասկանալի լինել, բայց անհասկանալի է, թե ինչու նույնպիսի քաղաքավարությամբ և հարգանքով չենք վերաբերվում մեր բարեկամներին ու գործընկերներին։ Արդյունքում՝ այսօր մենք վատթարացած դիվանագիտական հարաբերություններ ունենք, առաջին հերթին, եվրոպական այն երկրների հետ, որոնք ավանդաբար աչքի են ընկել մեզ աջակցելով։ Այս վերջին երկու տարիների հռետորաբանությամբ և գործողություններով դուք ջնջել և փոխել եք ձեր իննամյա կառավարման գիծը ու շեղվել ձեր ժողովրդի ու ընտրողների կամքից և մանդատից։ Այս ամենի արդյունքում 2022թ. հունիսի 17-ին Վրաստանը չստացավ թեկնածուի կարգավիճակ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Վրաստանը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին և չեզոք քաղաքականություն է վարել այս հարցում, ինչը Ռուսաստանի կողմից բարձր է գնահատվել։ Հենց այս պատճառով 2022 թվականի հունիսի 17-ին Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, մինչդեռ Վրաստանի համար կազմակերպությունը ներկայացրեց 12 պահանջներ, որոնց կատարման դեպքում միայն երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»