Արտաքին 3 տարի առաջ - 14:15 31-03-2023

Լուկաշենկոն առաջարկում է Ուկրաինայում զինադադար հայտարարել՝ առանց զորքերի վերախմբավորման իրավունքի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկում է Ուկրաինայում զինադադար հայտարարել՝ առանց զորքերի վերախմբավորման իրավունքի։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Լուկաշենկոն այս մասին ասել է Բելառուսի ժողովրդին և խորհրդարանին ուղղված իր ուղերձում։

«Ես կփորձեմ ռիսկի դիմել՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց տեխնիկա տեղափոխելու և զորքերը վերախմբավորելու իրավունքի»,- հայտարարել է նա։

Լուկաշենկոն ընդգծել է, որ ուկրաինական կարգավորման հարցում հիմնական խնդիրը բանակցություններն են՝ առանց նախապայմանների։ «Դադարեցրեք ռազմական գործողությունները, հայտարարեք հրադադար՝ առանց տեղաշարժվելու իրավունքի, վերախմբավորեք զորքերը երկու կողմից՝ առանց զենք, զինամթերք, կենդանի ուժ և տեխնիկա փոխանցելու իրավունքի։ Որո՞նք կարող են լինել նախադրյալները»,- ասել է նա։

Բելառուսի նախագահը կարևորել է, որ զինադադարը չօգտագործվի ռազմական գործողությունների համար ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնելու համար։ Նրա խոսքով՝ եթե Արևմուտքը փորձի օգտագործել դադարը՝ խաբեությամբ իր դիրքերը ամրապնդելու համար, ապա Ռուսաստանը պարտավոր է օգտագործել ռազմարդյունաբերական համալիրի և բանակի ողջ հզորությունը, որպեսզի կանխի հակամարտության սրումը։

Նա միևնույն ժամանակ ծիծաղելի է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրենսդրական մակարդակով բանակցությունների արգելք սամանելու վերաբերյալ։ Բելառուսի ղեկավարի խոսքով՝ հակամարտության հենց սկզբում նա իր ուկրաինացի գործընկերոջը խորհուրդ է տվել դադարեցնել հակամարտությունը և փորձել է նրան ճիշտ ուղու վրա դնել։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր վրա է վերցրել Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև զինադադար հաստատելու առաքելությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով