Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:51 31-03-2023

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում: «Интерфакс» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովը ՀԱՊԿ-ի քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում:

«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների հետևանքով», - ասել է նա:

Թասմագամբեթովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով։

«Կենտրոնաասիական տարածաշրջանում ևս անհանգիստ է՝ մեծանում է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգը ՀԱՊԿ-ի դաշնակիցների տարածք: Առանձնակի մտահոգիչ են Աֆղանստանի տարածքից եկող բարդ սպառնալիքները», - ասել է Թասմագամբեթովը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես աշխատում է առկա և նորից ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»