Ներքին 3 տարի առաջ - 09:43 31-03-2023

Այն, ինչ կարելի է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ-ին եւ Գրիգոր Մինասյանին, չի կարելի շարքային դատավորներին

Բարձրագույն դատական խորհուրդը զբաղված է ամեն ինչով, բացի իր լիազորությունները իրականացնելուց։ Մասնավորապես, ԲԴԽ- ն հանդես է եկել հայտարարությամբ՝ գնահատական տալով դատավորի մասին Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, ինչպես նաեւ առերեւույթ փորձելով ցուցում տալ Քննչական կոմիտեին՝ քրեական գործ հարուցել Հոխիկյանի նկատմամբ՝ իբրև թե դատավորին վիրավորելու համար։ Հարց է առաջանում՝ նախ ԲԴԽ-ն ինչպես է Հոխիկյանի հայտարարությունները գնահատում զրպարտչական եւ վիրավորական, քննությո՞ւն է իրականացրել, հանդե՞ս է եկել որպես դատարան, թե ոչ։

Իսկ անմեղության կանխավարկած հասկացության մասին ԲԴԽ-ականները լսե՞լ են երբեւէ, տեղյակ են, որ հայտարարությունները զրպարտչական կամ վիրավորական կարող է գնահատել բացառապես դատարանը։ Երկրորդ՝ երբ ԲԴԽ-ն դատավորին իր պաշտպանության տակ է առնում, արդյոք համապատասխան նյութերի առկայության դեպքում կաշկանդված չի՞ լինի նրա դեմ վարույթ հարուցել։ Երրորդ՝ այդ երբվանից է ԲԴԽ-ն այդքան մտահոգ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքերով, ինչու հազարավոր այլ հայտարարությունների, քայլերի կողքին ԲԴԽ-ն արձագանքում է հենց այս մեկին։

Միթե անհարգալից վերաբերմունք չե՞ն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ՔՊ-ականների ելույթները, նույն ինքը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խոսույթը։ Բա որտե՞ղ էր դատական համակարգի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ջատագով ԲԴԽ-ն։ Չորրորդ՝ այս հայտարարությունը շատ պատահական «լայքել են» Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, դատավոր Դանիել Մխեյանը։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ԲԴԽ-ն դատավորների լիազորություններ է դադարեցրել կարծիք արտահայտելու համար, նույն նախարարը մանրադիտակով ուսումնասիրում է դատավորների լայքերը, ստատուսները, բայց այ տես, որ իրենց եւ իրենց յուրայիններին ամեն ինչ կարելի է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում