Ներքին 3 տարի առաջ - 22:11 30-03-2023

ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են ԱՍՀ նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցային գործընթացն ապահովելու նպատակով մարտի 29-ին և 30-ին կայացել է աշխատանքային հանդիպում՝ ԱՍՀ նախարարության, միջազգային գործընկերների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ միջև։

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին ու կանանց մատուցվող ծառայությունների բյուջետային ծրագրերը։

Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ նախարարի տեղակալներն ընդգծել են, որ պետական բյուջետավորումը մեր հասարակության կարիքներն արձանագրելու և դրանք բավարարելու համար ռեսուրսների բաշխման կարևոր գործընթաց է և գործիք՝ երաշխավորելու Կառավարության հաշվետվողականությունն իր քաղաքացիներին և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Վերջիններիս խոսքով Հայաստանը առաջընթացներ է գրանցել պետական բյուջետավորման գործընթացի բարելավման ուղղությամբ, իրականացվել են աշխատանքներ՝ այն դարձնելով ավելի մասնակցային և հաշվետու։

Անդրադարձ է կատարվել նաև բյուջեի առաջնահերթությունների ձևավորման փուլերին, որոնց իրագործման ընթացքում կարևոր է հաշվի առնել նախարարության կողմից տրամադրվող բազմաբնույթ ծառայություններ ստացող քաղաքացիների կարծիքը։

Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի գործընկերները խոսել են նախարարության բյուջեի պլանավորման և կատարման ընդհանուր գործընթացների, ծրագրային բյուջետավորմանն առնչվող կարողությունների հզորացման, սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական պլանավորման, պետական ծախսերի քաղաքականության, մասնակցային գործընթացի վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ։ Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը՝ նրանք ևս շեշտել են այդ գործընթացում քաղհասարակության անդամների ակտիվ ներգրավվածության, միասին որոշումներ կայացնելու և աշխատելու գործոնը։

Գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող խորհրդատվական ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային գործընթացների վերակազմակերպում, աշխատակազմի կարողությունների վերապատրաստում, տեխնիկական աջակցություն և համապատասխան գործիքակազմի տրամադրում, որն ուղղված կլինի նախարարությունում ծրագրային բյուջետավորմանն առնչվող որոշումների կայացմանն ու կարողությունների հզորացմանը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խոսել են ընտանեկան նպաստի նոր համակարգի մոտեցումների, երեխայի խնամքի նպաստի տրամադրման, նախարարություն-համայնք-քաղհասարակության համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Ինթերնեշնլ բիզնես ինիշըթիվս» կազմակերպության և վերջինիս հայաստանյան գործընկերներ՝ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության և «ԱՎԱԳ սոլյուշն» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացվող Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի շրջանակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում