Միտք Ներքին 3 տարի առաջ - 21:37 30-03-2023

ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես ՄԵԿ մարդու. Վահե Հովհաննիսյան

ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես ՄԵԿ մարդու։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը․

«Պետական ինստիտուտների բովանդակային ասպատակությունը 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Բոլոր ինստիտուտներին վերապահվել է մեկ գործառույթ՝ ՄԵԿ հոգու թիկնապահություն։

Կա օրենսդրական թիկնապահություն, դատաիրավական թիկնապահություն, լրատվական և այլն։

Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Պետք է ուղղակի հասկանալ, որ սա տրամաբանական ընթացք է՝ մեր արած քայլերի, մեր չարած քայլերի, մեր լռության, կոնֆորմիզմի և այլն։

Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանն այսօր կարող էր կամ պետք է ունենար ավելի լավ օբուդսմեն, քան՝ ՔՊ-ի առաջարկած դատախազի տեղակալը։ Որտե՞ղ է ավելի լավ մարդու իրավունքների պաշտպան ունենալու պահանջը։ Հանրությու՞նն է նման պահանջ ձևակերպել, քաղաքական ուժե՞րը, ընդդիմությո՞ւնը, գիտակրթական շրջանակնե՞րը։ Ոչ ոք։ Իսկ Նիկոլը գործում է հստակ տրամաբանության շրջանակներում։

Ի վերջո՝ ՄԻՊ հապավման մեջ առաջին և ամենակարևոր բառը մարդն է։ Երբ տեղի է ունենում մարդու (քաղաքացու) բովանդակային և գոյաբանական արժեզրկում, ապա այդ մարդու պաշտպանը չի կարող լինել ավելին, քան՝ ՔՊ կողմից առաջադրվող թեկնածուն։

Ի դեպ, ասածս որևէ կերպ չի կարելի անձնավորել։ Նույն թեկնածուն այլ միջավայրում, այլ մթնոլորտում, այլ պայմաններում կարող է լինել միանգամայն էֆեկտիվ գործիչ։ Խնդիրը երկրի մթնոլորտն է, պետության տրամաբանությունը, երբ ցանկացած «ընտրություն» արվում է՝ միայն մեկ մարդու շահերին ծառայելու համար։

2021թ. ընտրությունների արդյունքները պետք է փոխվեն։ Միայն այդպես է հնարավոր կասեցնել պետական ինստիտուտների ու պետության դեգրադացիան։

Մնացածը պսևդոգործունեություն է՝ աղետի սպասելու ժամավաճառություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող