Արտաքին 3 տարի առաջ - 21:00 30-03-2023

Մենք թույլ չենք տա արևմտյան ակումբին Թուրքիային ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի ներկայիս կառավարությունը թույլ չի տա, որ արևմուտքը Թուրքիային ներքաշի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Այս մասին Էրդողանն ասել է թուրքական Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք թույլ չենք տա, որ մեր երկիրը ներքաշվի պատերազմի մեջ, սա մեր նախընտրական կարգախոսներից մեկն է»,- ասել է նա։

Էրդողանը շեշտել է, որ վերջին երկու տարում Անկարայի ջանքերը խոչընդոտել են, որ «արևմտյան ակումբը» երկիը ներքաշի հակամարտության մեջ։ Նրա խոսքով՝ քանի դեռ ինքը և իր ղեկավարած քաղաքական ուժը իշխանության մեջ են, երբեք դա թույլ չեն տա։

Նրա խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում Անկարայի ջանքերը թույլ չտվեցին «արևմտյան ակումբին» երկիրը ներքաշել հակամարտության մեջ։

«Քանի դեռ մենք այստեղ ենք, մենք դրան չենք նպաստի։ Մեր նպատակն է լուրջ վճռականությամբ ջանքեր գործադրել և միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի նրանք ի վերջո հաջողության հասնեն»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի