Ներքին 3 տարի առաջ - 20:07 30-03-2023

Զանգերին պատասխանելուց ՇՄՆ-ում վախենում են, բայց պարզաբանում տարածելուց` ոչ

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Արա Արայանը իր էջում հայտնել էր, որ «անտառային գենոցիդ» է։ «Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում, մոտ 1,5 հեկտար անտառ են ոչնչացրել հիմնովին, բուլդոզերով ու տրակտորներով արմատախիլ են արել սոճիները, չիչխաններն ու մյուս ծառատեսակները:

Oragir.News-ը փորձեց կապվել Սևանի քաղաքապետարանի, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ժամեր անց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում տարածեց՝ գրելով, որ «Սևան» ազգային պարկի տարածքում որևէ ծառ չի հատվել։

Փաստորեն նրանք խուսափում են պատասխանել լրատվամիջոցների զանգեին, բայց դա չի խանգարում նրանց պարզաբանում տարածել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում