Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:55 30-03-2023

Սյունիքում լարված է, ամեն րոպե պետք է ուշադիր լինենք․ ազատամարտիկ


«Պատերազմը անխուսափելի է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արամ Մարգարյանը։

Արամ Մարգարյանը մեկ ելք է տեսնում՝ ազգը պետք է ոտքի կանգնի․ «Պետք է նախ կարողանանք դավաճաններին հեռացնել, ծախվածներին հեռացնել ու նոր կառավարություն ձևավորել։ Հետո արդեն կկարողանանք առաջ նայել։ Եթե այսպես գնա՝ կկորցնենք մեր պետականությունը ու չեմ կարող ասել քանի տարով»։

Ազատամարտիկը չի վստահում գործող իշխանությանը, ասում է․ «Պետք եղած պահին պատերազմ կգնամ։ Ես իրենց համար չեմ գնում, գնում եմ իմ ազգի համար, բայց իրենք թող տղերքին փուռը չտան։ Իրավիճակը պետք է ճիշտ գնահատել, որովհետև մի զինվորի կյանքն էլ շատ թանկ է»։



Արամ Մարգարյանը հետևում է սահմանային վիճակին։ Չի կարող հանգիստ լինել, որովհետև երեխաներ ու թոռներ ունի։ Մտածում է ապագայի մասին։

«Ցանկացած պահի պատրաստ եմ սահման գնալ։ Հավատացնում եմ՝ մենք մեր կռվող տեսակով հաղթելու ենք։ Մեր թշնամին չունի ոգի, վախկոտ տականքներ են»,- ասում է։

Արամ Մարգարյանը տեղեկություն ունի սահմանից․ «Սյունիքում լարված է, ամեն րոպե պետք է ուշադիր լինենք»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ