Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:00 30-03-2023

«Դալմա» առևտրի կենտրոնի դիմաց զրոյից կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում որոշեց «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տարածքից 15,5 հազար քմ հատկացնել Երեւան համայնքին, որպեսզի այնտեղ կառուցվի Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոց:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը՝ նշեց կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շենքը կառուցվել է 1960-ական թվականներին և տեխնիկական տեսանկյունից ժամանակակից մարզադպրոցներին և պահանջվող նորմերին չի համապատասխանում:

Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար է գտնվել այլ հողամասում կառուցել ժամանակակից պայմաններին և տեխնիկական պահանջներին համապատասխանող նոր մարզադպրոց, որի համար առաջարկվել է Հրազդանի կիրճ հ.4 հասցեում գտնվող գույքից առանձնացվող 15509.0 քմ մակերեսով հողամասը, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը:

«Համայնքն արդեն իրականացրել է մրցութային գործընթաց, նախագծող ընկերություն կա, որն առաջիկայում մարզադպրոցի նախագծման և կառուցման աշխատանքները կիրականացնի»,– ասաց Սանոսյանը։

Նախարարը պարզաբանեց, որ տարածքը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, «Դալմա» առևտրի կենտրոնի դիմաց։ Տվյալ տարածքում այս պահին մի շարք մարզական օբյեկտներ կան։ Նոր մարզադպրոցը, նախարարի խոսքով, համալրելու է դրանց շարքը։

«Բավական մեծ դահլիճներ են լինելու, ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներով, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Այսինքն` բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների համար, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար համապատասխանելու է»,– ասաց Սանոսյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները պատկանում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, կառավարության այսօրվա որոշման հիման վրա, գույքից կառանձնացվի վերոհիշյալ հողամասը։ Այն նախ կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին, ապա կնվիրաբերվի Երևան համայնքին` «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազա կառուցելու նպատակով։

Նշենք, որ «Հրապարակ» թերթն այսօր հայտնել էր, որ Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից («Բուռնաշ»), ով տարիներ շարունակ վարձակալությամբ տնօրինում է այն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան