Ներքին 3 տարի առաջ - 23:39 29-03-2023

«Տուգանքի» մատերիալի օրագիրը. սև ապակիների համար տուգանում են

Ոստիկանությունը հատուկ սարքեր է ներկրել, որոնցով կկարողանա ստուգել ապակիների մգացվածությունը։ Այն դեռևս էքսպերտիզայի փուլում է, ինչից էլ կարելի է ենթադրել, որ սկսելու են մասսայական տուգանել։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ, ով, անդրադառնալով թեմային, ասաց. «Խնդիրը հետևյալն է․ մենք ունենք օրենքի պահանջ, պետք է իրականացվի։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում գրված է, որ 123 հոդվածի 4-րդ մասում «Լուսապակիների չափի խախտմամբ կամ առջևի ապակին թաղանթապատված վիճակում» երևույթը երեք տեսակի է։ Ես այստեղ նաև նայեցի, որ հարցը կարգավորում է ՃՊՏ օրենքը, որտեղ մասնավորապես պատժի մասով ասվում է, որ այստեղ ուղղակի մարդուն չես կարող կանգնեցնել ու ասել, որ քո ապակին լուսաթափանցելիության խնդիր ունի։ Մինչև 2022 թվականի սկիզբ 70 տոկոս էր, հիմա սա կլինի, թե հանրահայտ քարսիթների պատմությունը կլինի, չգիտեմ, սա փաստացի, իսկ առհասարակ, իմ կարծիքով, ապակիների լուսաթափացելիությունն ազդում է երթևեկության որակի վրա. մասնավորապես մարդկանց, ովքեր հնարավոր է՝ տեսողության հետ խնդիրներ ունեն, հատկապես գիշերային աղջամուղջ ժամերին տեսանելիության վրա կազդի, մանավանդ եթե մեքենան էլ մի քիչ կեղտոտ է լինում, ավելի շատ է ազդում։ Սա պետական քաղաքականության արդյունք է, մարդն իրոք տուգանքի մատերիալ է դարձել՝ նույն բալային համակարգի, պետական տուրք սահմանելու բողոքարկման համար։ Օրինակ, արդեն երկրորդ դեպքն է, որ ինձ տուգանել են՝ բժշկական պայուսակ չունենալու համար, այս մասով ընդհանուր առմամաբ վարչական իրավախախատումների ոլորտում խստացել է պետության քաղաքականությունը, և պետական տուրքի սահմանման միջոցով քաղաքացու բողոքարկման դատական պաշտպանության իրավունքները ոտնահարվում են․ դա փաստ է։ Թե դրա տակ ինչ կա, այս պահին չգիտենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան