Ներքին 3 տարի առաջ - 00:04 29-03-2023

Ստեփանակերտում անցկացվել է լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում

Այսօր՝ մարտի 28-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել քայլերթ Հայրենական մեծ պատերազմի լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ծննդով շուշեցի Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակի առթիվ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քայլերթը կազմակերպել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանը:

Դասախոսներն ու ուսանողները շարժվել են Նելսոն Ստեփանյանի անունը կրող պուրակ, որտեղ ծաղիկներ են խոնարհել նրա կիսանդրու պատվանդանին: Այնուհետև ներկայացվել է են նրա քաջագործություններն ու անցած ուղին:

«Շուշի քաղաքում ծնված Նելսոն Ստեփանյանը հայ ռազմական, տաղանդավոր գործիչների աստղաբույլում ունի իր ուրույն տեղը: Նրա սխրանքների մասին լեգենդներ են պատմել դեռևս կենդանության օրոք, իսկ հերոսական նահատակությունից հետո Նելսոն Ստեփանյանի անունը տասնամյակներ շարունակ ոգևորել ու ոգեշնչել է բազմաթիվ ռազմիկների, հրամանատարների, օդաչուների՝ նորանոր սխրանքներ գործելու համար: Նա Հայրենական մեծ պատերազմի լեգենդար հերոսներից էր: Շուրջ 250 մարտական թռիչք է իրականացրել՝ ինչպես անհատապես, այնպես էլ իր գլխավորած ավիագնդի կազմով թշնամուն վիթխարի կորուստներ պատճառելով»,- ասել է պատմաբան Մհեր Հարությունյանը:

Միջոցառումն ամփոփվել է հայկական քոչարիով՝ համալսարանականների կատարմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան