Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:00 28-03-2023

Ադրբեջանի նախագահն օկուպացված Բերձորում հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Բերձորի շրջանում (Լաչին-խմբ) հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշաակվել է Մասիմ Ահմեդ օղլու Մամեդովը։

Վերջինս մարտի 1-ին Արցախի իշխանությունների Իվանյան բնակավայրում (Խոջալու-խմբ) կայացած բանակցությունների մասնակիցներից մեկն է։ Մամեդովը մասնակցում էր որպես Արցախում գտնվող բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող ադրբեջանական մոնիտորինգային խմբի ղեկավար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մամեդովն ավելի վաղ աշխատել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունում որպես խորհրդական։

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր այս տարվա մարտի 1-ին։ Հայկական կողմի հայտարարության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել էր Բերձորի միջանցքով մեքենաների անխափան երթևեկությունը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման և Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգ իրականացնելու հնարավորութունը։

Հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ քննարկումներ են տեղի ունեցել Արցախի բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու վերաբերյալ։ Արցախի իշխանությունները բազմիցս հայտնել են, որ չեն հրաժարվում Բաքվի հետ բանակցություններից, սակայն շեշտում են, որ բանակցությունները հնարավոր են միայն իրավահավասարության պայմաններում և բացառում են Ադրբեջանի կազմ ինտեգրվելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներն ընդգրկվել են այսպես կոչված Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանների կազմում։ Արցախի օկուպացված շրջաններում Ադրբեջանի նախագահը նշանակել է հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ներկայումս իրականացնում են այդ շրջանների կառավարումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում