Ներքին 3 տարի առաջ - 20:46 27-03-2023

Լաչինի միջանցքը միակողմանի բաց է. Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է վարում

Արցախի ՆԳՆ-ից երեկ հայտնում են, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը ասաց, որ սա առաջին անգամը չէ։

«2020թ-ից սկսած՝ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարը և կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Մենք հիշում ենք նաև տրակտորիստի դեպքը Մարտակերտի շրջանում և այլն։ Այսինքն, այս գործելաոճը ի սկզբանե կիրառելով՝ Ադրբեջանը փորձում է սարսափի մեջ պահել Արցախի բնակիչներին, որպեսզի հնարավորինս շատ խուճապային տրամադրությունները պահպանեն և գեներացնեն Արցախում, որի հիմնական նպատակն այն է, որ մարդիկ լքեն իրենց հայրենիքը և իրեց հայրենի տները»։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը այդ քայլերն իրականացնում է առանց երկմտելու և թաքցնելու։

«Այս էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանը անթաքույց է իրականացնում և երկրի բարձրագույն իշխանության մակարդակով հայտարարում է, որ դժգոհ մարդիկ կարող են դուրս գալ, Լաչինի միջանցքը մեկ ուղղությամբ բաց է»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ խնդիրն ավելի սուր է սահմանամերձ բնակավայրերում։

«Խնդիրը ավելի սուր է սահմանամերձ բնակավայրերում, այս անվտանգային միջոցառումներին նաև ռուս խաղաղապահներն են մասնակցում, պետք է հնարավորություն ստեղծվի, որ գյուղացիները կարողանան հող մշակել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով