Միտք Ներքին 3 տարի առաջ - 13:48 27-03-2023

Իշխանությունն իր ձայներն ավելացրել է ընդդիմության հաշվին․ Բաբկեն Պիպոյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ ՏԻՄ ընտրությունները շատ քննարկվեցին ու էլի, ինչպես միշտ, «սաղ ժողովուրդն է մեղավոր» թեզը սկսեց շրջանառվել, մի դիտարկում անեմ:

Նախորդ տարվա սեպտեմբերին Սիսիանում ՔՊ-ն չկարողացավ հաղթել ու ձևավորել համայնքային իշխանություն:

Այդ ընտրություններում 22942 ընտրողից ընտրությանը մասնակցել է 11883 քաղաքացի, նույնն է թե 51.8%: Արդեն երեկ նույն համայնքում ընտրություններին մասնակցել է 22880 ընտրողից 11356-ը՝ 49.63%:

Փաստ է, որ ընտրությանը մասնակցել է ավելի քիչ մարդ, քան նախորդ անգամ: Հետևապես իշխանությունն իր ձայներն ավելացրել է ընդդիմության հաշվին: Ընդդիմությունը չի կարողացել մոբիլիզացվել և ստանալ նույն այն ձայները, որը ստացել էր մի քանի ամիս առաջ:

Մինչև ընդդիմությունը չհասկանա, որ սա ոչ թե իշխանության հաղթանակն է, այլ ընդդիմության պարտությունը, մենք շարունակելու ենք նման պատկերի ականատես լինել:

Ընտրությունն իհարկե քաղաքական է, բայց համայնքային ընտրություններում դեռ մարդիկ ընտրում են իրենց «թաղի տղուն կամ աղջկան», հորքուրի կամ մորքուրի գանձին և կամ հարազատին:
Կլինի այլընտրանք՝ իշխանությունը կպարտվի, իսկ եթե ընդհանրապես որևէ թեկնածու չլինի, կհավաքի շատ ավելի շատ ձայն:

Առջևում Երևանի ընտրություներն են՝ ժողովրդի սխալը նկատելուց առաջ ընդդիմությունը պետք է սեփական սխալները նկատի և ուղղի:
Սակուրաները չպետք է Երևանի սատուրացիան իջեցնեն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով