Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:38 27-03-2023

20 էջ կուտակված հանձնարարական ունենք․ պետք է ֆիլտրենք և որոշենք՝ որոնք են ակտուալ․ Ավինյան

Այսօր՝ մարտի 27-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի սկզբում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մյուս փոխքաղաքապետերի հետ որոշակի աշխատանքի բաժանում են արել, ինչի արդյուքնում ինքը կսկսի վարել գործակարգավարական խորհրդակցությունները

«Դեռևս նախորդ տարվանից սկսած Մալբրի համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքը էականորեն բավարարվել է: Մենք անցել ենք հաջորդ փուլին՝ ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ, որը մեզ թույլ է տալու ենթածրագրերով, ենթաբաժիններով, ժամկետներով հետևել ամեն անհատական ծրագրին և պարոն Մաչյանը հիմնական պատասխանատուն է լինելու:

Եվս մեկ նորամուծություն, որն իրականացնելու ենք, դա լինելու է այն, որ նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու: Այն նախագծերը, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին»,-ասաց Ավինյանը:

Այնուհետև Ավինյանը նշեց, որ չեն անդրադառնալու նախորդ օրերի հանձնարարականներին․ «Մոտավորապես 20 էջ կուտակված հանձնարարականներ ունենք, որոնք պետք է ֆիլտրենք և որոշենք՝ որոնք են ակտուալ, որոնք են ակտուալությունը կորցրած։ Այսօր կխնդրեմ մեր մի քանի գործընկերներին զեկույցներով հանդես գալ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի