Ներքին 3 տարի առաջ - 10:30 27-03-2023

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները

Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) իրականացրել է Հայաստանում դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման հերթական գնահատումը (Հայաստանը դեռևս 2015 թվականից անցնում է այս գնահատումը)։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։

2019թ․-ից ի վեր ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման ցածր մակարդակի պատճառով Հայաստանի կատարողականը գնահատվում էր «համընդհանուր անբավարար» (18 ընդհանուր ներկայացված հանձնարարականներից 11-ը մնալով չկատարված)։

2022թ․ իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև սույն թվականի մարտի 20-ից 24-ը Ստրասբուրգ քաղաքում կայացած ԳՐԵԿՈ-ի 93-րդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանի մշտական պատվիրակության լրացուցիչ քննարկումների արդյունքում թվով ևս երկու հանձնարարական՝ գնահատվել է կատարված։ Արդյունքում Հայաստանը վերջապես դուրս եկավ ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր:

ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության հարցում՝ հետամուտ լինելով ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների լիարժեք կատարումն ապահովելուն։

Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը ԵԽ անդամ պետությունների հակակոռուպցիոն ստանդարտների պահպանման մոնիթորինգի համար ստեղծված մարմին է, որը գործում է 1999 թվականից: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԳՐԵԿՈ-ին 2004 թվականից ի վեր և պարբերաբար ենթարկվում է գնահատման՝ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման համատեքստում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում