Մշակույթ 3 տարի առաջ - 17:36 26-03-2023

Վատիկանը վերադարձրեց Պարթենոնի քանդակները, հերթը՝ Մեծ Բրիտանիայինն է

Ուրբաթ օրը Ակրոպոլիսում հանդիսավոր կերպով ներկայացվեցին տղայի, ձիու և մորուքավոր տղամարդու փորագրված գլուխներ, որոնք շուրջ երկու դար գտնվում էին Վատիկանի թանգարանում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ցանկանալով շտկել անարդարությունը պաշտոնական, Վատիկանից Հունաստան վերադարձրեց երեք փորագրված բեկորները, որոնք ժամանակին զարդարել են Պարթենոնը:

Տղայի գլուխը, ձիու գլուխը և մորուքավոր տղամարդու գլուխը պատկերող այս բեկորները վերադարձվել են այնտեղ, որտեղ փորագրվել էին 5000 տարի առաջ։ Պաշտոնյաները համոզված են, որ այս ամենի վերադարձը հայրենիք կարևոր քայլ է դասական արվեստի գլուխգործոց համարվող գործերը վերամիավորելու ուղղությամբ:





«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այս արարքը պատմական նշանակություն ունի»,- ասել է Հունաստանի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Երոնիմոս II-ը Ակրոպոլիսի թանգարանի լեփ-լեցուն պատկերասրահում,- «Ցանկությունս այն է, որ մյուսները ևս հետևեն այս օրինակին»:

Իսկ ովքե՞ր են այդ «մյուսները»։ Պարզվում է՝ շուրջ 200 տարի առաջ խիստ վիճահարույց հանգամանքներում արվեստի գլուխգործոցների մի զգալի հավաքածու անհետացել է այս տաճարից և հայտնվել բրիտանական թանգարանում:

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին հավելեց. «Նման նախաձեռնությունները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է վերամիավորել Պարթենոնի կտորները՝ բուժելով տարիներ առաջ բարբարոսների հասցրած վերքերը»։

Մասունքներն իրենց տեղը դնելու նուրբ գործը վստահված էր հատուկ աշխատակիցների, որոնք բարձրացան մեքենայական սանդուղքով, հանեցին այդ կտորների տեղերում դրված գիպսե ձուլակտորները՝ տեղադրելով իրականները։ Եպիսկոպոս Բրայան Ֆարելը, որպես Վատիկանի պատվիրակության ղեկավար, ելույթ ունենալով Ակրոպոլիսում, ընդգծեց, որ բեկորները վերադարձնելու որոշումը «հասունացել է ուղղափառ եկեղեցու հետ եղբայրական հարաբերությունների համատեքստում»։

Վատիկանը ձգտում էր մեղմել բրիտանական թանգարանում գտնվող Պարթենոնի քանդակների շուրջ մոլեգնող հռետորաբանությունը: Վերջին տարիներին Հունաստանը վերսկսել է քանդակները վերամիավորելու իր արշավը։ Երկու երկրները տասնամյակներ շարունակ հակասության մեջ են եղել մ.թ.ա. 5-րդ դարի տաճարից հանված քանդակների շուրջ։

Քանդակները հանվել են լորդ Էլգինի հրամանով, որն այն ժամանակ Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր: Աթենքը պնդում է, որ 1816-ին բրիտանական թանգարանի կողմից ձեռք բերված հնությունները անօրինական կերպով են հայտնվել Մեծ Բրիտանիայում։

Ենթադրվում էր, որ Հունաստանն ու բրիտանական թանգարանը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն մշակութային վեճի լուծման հույսերը վերջնական փլուզվեցին անցյալ շաբաթ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարեց, որ ոչինչ էլ չեն պատրաստվում վերադարձնել։

Մինչդեռ հույն պաշտոնյաներն էլ իրենց հերթին համոզված են, որ Վատիկանի նման քայլը լրացուցիչ ճնշող հանգամանք կդառնա Լոնդոնի համար:

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում