Մշակույթ 3 տարի առաջ - 23:32 24-03-2023

Կցուցադրվեն Շեքսպիրի «Առաջին ֆոլիո»-ի բացառիկ նմուշները

Շեքսպիրի «Առաջին ֆոլիո»-ն տպագրվել է 1623-ին՝ նրա մահից յոթ տարի անց:

Չորս հարյուր տարի առաջ Ուիլյամ Շեքսպիրի մի խումբ հավատարիմ ընկերներ ձեռնամուխ եղան նրա ամբողջական գործերը մեկ հատորի մեջ ի մի բերելու բարդ մարտահրավերին: Անհայտ է, թե դա սիրո ու հարգանքի դրսևորում էր, թե փող աշխատելու միջոց, բայց եթե չլիներ այս տպագրությունը, Շեքսպիրի պիեսների կեսը կանհետանար։ Եվ հիմա՝ չորս դար անց, «Առաջին ֆոլիո»-յի հանրային և մասնավոր սեփականատերերը հանրամատչելի կդարձնեն իրենց օրինակները Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։

Հայտնաբերված 235 օրինակներից հինգը պահվում է բրիտանական գրադարանում, բայց միայն 56-ն են ամբողջական, մյուս օրինակներում բացակայում են բնօրինակ էջերից մի քանիսը:

Շեքսպիրի օրոք պիեսները գրվում էին ներկայացման համար և հազվադեպ էին տպագրվում, ինչի հետևանքով դրանցից շատերը կորել էին։ Բայց 1616-ին, երբ Շեքսպիրը մահացավ 52 տարեկանում, նրա ընկեր և մրցակից Բեն Ջոնսոնը հրապարակեց Շեքսպիրի բանաստեղծությունների և պիեսների ժողովածուն՝ ֆոլիո ձևաչափով։

Շեքսպիրի երեք համախոհներ “King’s Men” դերասանական ընկերությունից՝ Ջոն Հեմինգեսը, Հենրի Կոնդելը և Ռիչարդ Բերբիջը, սկսեցին աշխատել նրա պիեսների հավաքածուի վրա։ Տպագրվել էր տասնութը, բայց կար ևս 18-ը, որոնց ձեռագիր օրինակներն էին պահվում կամ հուշագրային գրքերը:



Եռյակը խմբագրած սցենարները տարել է հեղինակավոր տպարան, որտեղ գրաշարները դրանք պատճենել են մետաղական տառատեսակով։ Բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, բայց քանի որ թուղթը շատ թանկ էր, սխալները չուղղվեցին։ «Առաջին ֆոլիո»-ի տիտղոսաթերթում Շեքսպիրի դիմանկարն էր։

Տպագրվել է «Առաջին ֆոլիո»-ի 700-750 օրինակ։ Գնորդները հիմնականում եղել են խելամիտ և հարուստ թատերասերները։

Բրիտանական գրադարանն այս տարի ցուցահանդես կանցկացնի։ Նկարահանվում է նաև գեղարվեստական ֆիլմ Ռիչարդ Բինի և Քլայվ Քոլմանի սցենարով: Հաջորդ ամիս լույս կտեսնի երկու գիրք՝ «Շեքսպիրի առաջին ֆոլիոյի ստեղծումը» և «Շեքսպիրի առաջին ֆոլիոն. խորհրդանշական գրքի չորս դարերը», երկուսն էլ՝ Օքսֆորդի համալսարանի շեքսպիրագիտության պրոֆեսոր Էմմա Սմիթի կողմից:

Այս տարի նախատեսված են միջոցառումներ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, ներառյալ Բրիտանական գրադարանի ցուցահանդեսը, որը նվիրված է Շեքսպիրի ամբողջական աշխատանքների առաջին հրատարակության 400-ամյակին:

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան