Ներքին 3 տարի առաջ - 19:54 24-03-2023

ՀՀ-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիվանագիտական առումով ոչ մի բան չի փոխելու. մեզ հետ շարունակելու են խոսել նախապայմանների լեզվով

Ինչպես հայտնի է, առաջիկայում Հայաստանում սպասվում է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղ: Խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն «Եվրո-2024»-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղի շրջանակներում։ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ Մերթ Գյունոքը և Ումութ Նայիրը ցանկանում են լավ արդյունքներ գրանցել «Եվրո-2024»-ի D խմբում կայանալիք Հայաստանի և Խորվաթիայի հետ խաղերում։

Oragir.News-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ՝ հասկանալու, թե ինչ կանխատեսումներ ունեն խաղի հետ կապված։

Մեզ հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչները ֆուտբոլային փորձագետներ չեն, ոչ մի բան էլ չի փոխվի դիվանագիտական առումով, Թուրքիան շարունակել և շարունակելու է մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով»։

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Մեր ֆուտբոլիստներն ու մարզիչը խնդրել են խաղը չքաղաքականացնել, նրանք խնդրել են, որ այն քաղաքական չսարքենք, այնպես որ եկեք հարգենք, մենք էլ՝ որպես սպրոտասերներ, նրանց հաջողություն ենք մաղթում, ինքս եմ դա տեսել ինտերներտում, որ խնդրել են չքաղաքականացնել խաղը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի