Ներքին 3 տարի առաջ - 19:46 24-03-2023

Արցախի ՄԻՊ-ը արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում գտնվող Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի, ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատասխանատու Արամ Մուրադյանի հետ հանդիպել է Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամներ Մոնիկա Ֆեյնի և Խուան Մարտին Մուսակիոյի հետ:

Հանդիպման ընթացքում արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման քաղաքականությունը:

Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ շրջափակման վերացման և ադրբեջանական անպաժելիությանը հակազդելու համար հայ ժողովուրդը ակնկալում է միջազգային հանրության և ռանձին պետությունների գործնական աջակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան