Ներքին 3 տարի առաջ - 14:53 24-03-2023

Չեք գտնի մի դպրոց, որին ասվել է՝ դադարեցնել ռազմահայրենասիրական պարապմունքները․ ԿԳՄՍ նախարար

Դուք ԿԳՄՍ նախարարության կողմից չեք գտնի որևէ նամակ, շրջաբերական, որով որևէ դպրոցի ասվել է, որ դադարեցնեն ռազմահայրենասիրական պարապմունքները։ Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Չի եղել նման գրություն, դա պարզ, կեղծ տեղեկատվություն է, որ միտումնավոր տարածվեց՝ նպատակ ունենալով թիրախավորել և ձևավորել պատկերացում, որ այստեղ նստած են ազգադավ մարդիկ, որոնց միակ նպատակը մեր դպրոցը քանդելն է։

Խորհուրդ եմ տալիս այդ մարդկանց գնալ, տեսնել՝ ինչ են արել այդ դպրոցների հետ տարիներ շարունակ, մեր աչքերի առաջ, մեր լռության կամ ոչ բավարար ձայնի առաջ, եւ լռել ուղղակի: Նման բան չի եղել, դպրոցներում բոլոր պարապմունքները ու խմբակները շարունակում են՝ ինչպես կարգն է:

Ինչ վերաբերում է փաստին, որը միտումնավոր խեղաթյուրվեց, դա վերաբերում էր մի բան, որ ռազմական բնոույթի, զինված բնույթի կազմավորումները չտեղակայվեն ուսումնական հաստատությունների շենքերում, որովհետեւ դա առաջին հերթին վտանգ է ստեղծում ուսումնական հաստատության աշխատակիցների ու երեխաների համար։ Ու սա միջազգային հռչկագիր է, որին ՀՀ-ն միացել է 2017-ին, եւ որին չի միացել Ադրբեջանը, որպեսզի կարողանա տեղակայել եւ հետո հնարավոր իրավիճակներում մեղադրանքներ ուղղել, որ վնաս է պատճառվում ուսումնական հաստատություններին: Սա պարզ նորմ է՝ զինված մարդիկ չպետք է լինեն դպրոցներում: Եթե որեւէ մեկն այլ կերպ է կարծում, ես կարծում եմ՝ շատ լուրջ կարիք ունի հիմնավորել իր մոտեցումը»,-հայտարարեց նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան