Ներքին 3 տարի առաջ - 13:02 24-03-2023

Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում վերջին շրջանում գրանցվող ցուցանիշները

Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում մարտի 23-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ժողովի ընթացքում ներկայացվել են ԱԱՊՀ նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, առաջնահերթություններն ու ծրագրերը:

Վահան Քերոբյանն իր խոսքում ընդգծել է ԱԱՊՀ-ի ու մասնակից ընկերությունների առաքելության կարևորությունը, որոնք իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին։
Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները և նշել, որ 2022 թ․ տնտեսության բարձր՝ 12,6% աճի ապահովմանը մեծապես նպաստել են Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է Կառավարության նիստում հաստատված ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»