Արտաքին 3 տարի առաջ - 21:30 23-03-2023

Հարցն անհրաժեշտ է դիտարկել Երևանի և Բաքվի երկխոսության շրջանակներում․ Զախարովան՝ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք «վերադառնալու հարցին»։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին հարց է ուղղել ադրբեջանական APA լրատվական գործակալության թղթակիցը։

Զախարովան ընդգծել է, որ այս թեման շատ զգայուն բնույթ է կրում։ Նա հայտնել է, որ հարցն անհրաժեշտ է դիտարկել Երևանի և Բաքվի երկխոսության շրջանակներում երկու ժողովուրդների հաշտեցման համատեքստում։

Ռուս պաշտոնյան նշել է նաև, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմք երեք երկրների առաջնորդների մակարդակով ստորագրված հայտարարություններն են։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքը համալիր եռակողմ համաձայնագրերն են։ Այս համաձայնագրերը վերաբերում են նաև մարդասիրական խնդիրներին։ Այսօր Բաքվի եւ Երեւանի հիմնական խնդիրը այդ համաձայնագրերի կետերի հետեւողական իրականացումն է»,- ասել է նա։

Մարիա Զախարովան հավելել է նաև, որ նմանատիպ խնդրանք ունի հայկական կողմը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում սկսել են հայտարարել Հայաստանի տարածքում բնակված ադրբեջանցիների վերադարձը կազմակերպելու պահանջի մասին և այդ նպատակով Ադրբեջանում ստեղծվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան