Ավելին Ներքին 3 տարի առաջ - 22:17 23-03-2023

Երգի լավ լինելը «Եվրատեսիլ»-ում հաղթանակի հետ չեմ կապի. անկանխատեսելի մրցույթ է

Առաջին ալիքն ու «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքը ներկայացրել են այն երգը, որը Բրյունետը կատարելու է «Եվրատեսիլ 2023»-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր երգչուհին, իր երգը կոչվում է Future Lover, և այն լավագույնս բնութագրում է իրեն թե՛ որպես արտիստի, թե՛ որպես մարդու: Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Բրյունետն է, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ Երգչուհին իր տեսահոլովակի կերպարի շուրջ համագործակցել է ոճաբան Նարեկ Ջհանգիրյանի հետ։

Արամ MP3-ը, ով տարիներ առաջ Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլում», խոսելով այս տարվա մեր պատվիրակի շանսերի, երգի որակի մասին, ասաց. «Ճիշտ ասած երգի լավ լինելը և «Եվրատեսիլում մեր հաղթանակը միմյանց հետ չեմ կապում, նախորդ տարվա դեպքը մեզ համար արդեն օրինակ է։ Կարծում եմ՝ այս տարվա մեր պատվիրակի երգը շատ լավն է, իսկ թե ինչ գնահատական կտան, դա մի քիչ անկանխատեսելի է։ Արտիստի համար ամենակարևորն այն է, որ Եվրատեսիլի մրցույթային մասը մի կողմ թողնեն, ստեղծագործությունն ու հետագա գործունեությունն է կարևորը։ Արտիստը պետք է տեղ ունենա այդ շուկայում։ Մասնակցելիս ցանկալի է բարձր հորիզոնական, բայց, օրինակ, ինձ համար ավելի կարևոր է արտիստի հետագա ճակատագիրն ու գործունեությունը»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին