Ներքին 3 տարի առաջ - 21:23 23-03-2023

Ակնհայտ է, որ սա բնության նկատմամբ վանդալիզմ է. Մեսրոպ Առաքելյանը՝ Երևանում ծառահատումների մասին․ aravot.am

Aravot.am-ի փոխանցմամաբ՝ այսօր մի շարք քաղաքացիներ իրենց մտահոգությունն էին հայտնել Կասկադի տարածքում կատարված ծառահատումների մասին։ Կասկադի տարածքում հավաքված քաղաքացիներն իրենց բողոքն էին ներկայացնում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին:

Կասկադի տարածքում Aravot.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց՝ ցուցաբերվում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում և մանրամասնեց. «Վերջին օրերին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ հիմնականում Կենտրոնում մի շարք ծառերի վրա թղթեր են փակցված, որ այս ծառերը հատման ենթակա են: Այսինքն՝ ամբողջովին հատում են ծառերը՝ ներկայացնելով, որ նոր այլ տիպի ծառեր պիտի տնկեն: Բնական է՝ հանրային դժգոհություն է առաջացել, քանի որ ինչքան էլ քաղաքապետարանի կողմից հիմնավոր լինի, կա հստակ անհրաժեշտություն ավելի մասնագիտական և հանրային քննարկում իրականացնել, որ նաև հանրային մտահոգություն չլինի: Իհարկե, կարելի է ասել, որ որոշ ծառեր կան, որ պարբերաբար էտվել են, բայց ամբողջովին ծառերը հատել և նոր՝ փոքր շիվեր դնել, որոնց ապագան բավականին մտահոգիչ է, անընդունելի է: Մենք ականատես ենք լինում, որ բազմաթիվ վայրերում՝ Սարալանջում, որ ինչ-որ ծառատունկ է արվել, արդյունք չկա՝ քանի տարի է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան