Արտաքին 3 տարի առաջ - 18:40 23-03-2023

Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը. Զախարովան՝ Արցախում միջազգային առաքելություն տեղակայելու հնարավորության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արցախում նոր, միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան շեշտել է, որ առայժմ կողմերի միջև նման համաձայնություն չկա։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ կողմերի միջև դիրքորոշումների միասնություն է եղել միայն ռուս խաղաղապահների տեղակայման հարցում։

Ռուս դիվանագետը հայտնել է, որ ռուս խաղաղապահները հետևողական ջանքեր են գործադրում՝ տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու, ինչպես նաև թեժացումները կանխելու համար։ Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ շատ բան կախված է կողմերի քաղաքական կամքից և հակասությունների կարգավորման ու հանգուցալուծումների որոնման իրական տրամադրվածությունից։

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե «Հայաստանն օգտագործում է ԵՄ-ի դիտորդական առաքելության տեղակայումը՝ իրավիճակը սրելու համար»՝ Զախարովան նկատել է, որ առաքելության առկայության կառուցողական դերի մասին փաստեր չկան։

«Մենք այսօր խոսել ենք երկուստեք հայտարարությունների նվազման անհրաժեշտության մասին, որոնք չպետք է հանգեցնեն թեժացման։ Արևմուտքի մասնակցության հավելյալ արժեք, ինչպես նրանք են ասում հակամարտության կարգավորմանն իրենց մասնակցության մասին, կարծես թե չի դրսևորվում։ Չէ՞ որ դա պետք է ինչ-որ դրսեւորումներ ունենա, մենք պետք է, չէ՞, տեսնենք այն հաջողությունները, որոնք նրանք բերել են իրենց գործունեությամբ, դա պարզապես չկա։ Նրանց կառուցողական դերի փաստեր կարծես թե չեն հայտնաբերվում։ Ահա այսպես էլ մենք վերաբերվում ենք»,- եզրափակել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի