Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:30 23-03-2023

Հանրային դաշտում հայտնաբերածից հետո, պետությունը պատշաճ չարձագանքեց․ սննդաբանը՝ կաթնամթերքում հայտնաբերված խախտումների մասին

Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ։

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ ոլորտային մոնիթորինգ չի իրականացնում։ Չի բացառվում նաև, որ այդ մոնիթորինգն արվի, հետագայում ստուգեն ու հասկանան, որ էլի խնդիր կա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց սննդաբան Դավիթ Պիպոյանը։

Նրա խոսքով՝ այս կարգի բացահայտումներն ավելի շատ լինում են հանրային դաշտում, քան պետական․ «Հանրային դաշտից հետո պետությունը պետք է արձագանքի, էլի արձագանքում է դանդաղ և ոչ ամբողջական։ Դանդաղ և ոչ ամբողջական ասվածը նա է, որ այն խախտումները, որ հայտնաբերվել են, կարող են լինել ամենատարբեր փուլերում։ Կարող է լինել արտադրությունից, կարող է լինել արտադրությունից իրացման ցանց տեղափոխելու ընթացքում, կամ այդ խնդիրն առաջանա իրացման ցանցի ներսում, պահեստից՝ մինչև սառնարան, այդ թվում սառնարանում դրված, քանի որ հնարավոր է, որ սառնարանների ջերմային ռեժիմը խախտված լինի»։

Սննդաբանը նշեց, որ ստուգումները պետք է իրականացնել մի քանի փուլով, այսինքն՝ նախ պետք է ստուգել, թե մինչև կաթնամթերքի իրացումը ինչ պայմաններում են այն տեղափոխում դեպի խանութներ․

«Ամբողջ հարցը այն չէ, թե ինչու պետությունը չհայտնաբերեց, այլ հանրությունը կամ հանրային դաշտը հայտնաբերեց։ Ամբողջ հարցը նաև նրանում է, թե ինչո՞ւ, անգամ հանրային դաշտում հայտնաբերածից հետո, պետությունը պատշաճ չարձագանքեց։ Այ, երբ որ պետական վերահսկողություն իրականացնողը ճիշտ օգտագործի դա որպես գործիք, մենք կունենանք ավելի լավ պատկեր, քանի դեռ կա օգտագործման սխալ, քանի մասնագիտականը մղված է երկրորդ պլան, և ընդամենը նայում ենք տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ կոնկրետ մի ոլորտի, մի հարցի հսկողություն համապատասխանություն ենք ներկայացնում։

Դրա համար պետական կառույց պետք չի, պետք է մեկ անձ՝ ով կգնա, կտա համապատասխան գնահատողին համապատասխան գնահատական ու կքաշվի մի կողմ»։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները