Ներքին 3 տարի առաջ - 12:58 23-03-2023

Անդաստիարակ SMM-շիկը, որ առաջին տիկին է աշխատում

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, թերևս զբոսանքներից կամ մահացած զինծառայողների ընտանիքներին այցելելուց նոր լուսանկարներ չունի, որոշել է էջի ակտիվությունը պահել փողոցից գտած զարդով։

Հայտնի զարդի տերը չի գտնվել, դե, ինչպես գտնվի, եթե տիկինը իր էջում անխնա արգելափակում է ծուռը նստող, դուզը խոսողներին։

Այսօր Հակոբյանը մի վզնոցի լուսանկար է հրապարակել և հրահանգել՝ տարածել առանց փիլիսոփայելու։

Այս գրառմանը թերևս պետք է արձագանքել նույն ոճով՝ «ոնց ասես, շե՛ֆ ջան․ իսկ առավոտյան արևը ո՞ր կողմից ելնի, ե՞րբ մայր մտնի, ինչպե՞ս կկամենաք։ Եթե Ձեր մտքով անցնի այս անմիտ հարցի համար մտրակի 40 հարված հասցնել, խնդրեմ, մտրակը մոտս է, մարմինս պատրաստ է»։

Իսկ ավելի լուրջ՝ պետք է ողբալ մեր բոլորի համար, որ պետության ղեկավարումը ստանձնած ընտանիքը տարրական դաստիարակություն, շփման, խոսելու կուլտուրա չունի, և այս անշնորհքությունը ոչ միայն չեն թաքցնում, կեղծում, այլև սանձարձակորեն ցուցադրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում