Ներքին 3 տարի առաջ - 23:07 22-03-2023

Իրանից ներմուծվող հոգեխթանիչ. ովքեր են օգտագործում «կրիստալ» թմրամիջոցը, և ինչ ազդեցություն է ունենում

«Ըստ դասակարգման՝ այն համարվում է սինթետիկ, այսինքն՝ արհեստական ծագման, սինթետիկ եղանակով ստացվող խթանիչ է, որի իրական անվանումը ոչ թե «կրիստալ» է, այլ՝ «կրիստալ» կոչվում է նրա համար, քանի որ սովորաբար մանր բյուրեղիկներով է լինում, բայց կարող է նաև բյուրեղիկներով չլինել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, նարկոլոգ Սուրեն Նազինյանը։

Նազինյանի խոսքով՝ «կրիստալ» թմրամիջոցի քիմիական անվանումը մեթամֆետամին է, որն էլ տարածված է աշխարհում, բայց մեր տարածաշրջանի համար ու հատկապես Հայաստանի համար այն, այսպես ասած, նորություն է ինչ-որ առումով։

«Մեր տարածաշրջանում տարածված են եղել այլ թմրամիջոցներ, առաջին հերթին դա կանեփն է, հաշիշը, ներմուծումը չեմ կարող ասել «կրիստալի», թե որտեղից է ներմուծվում ՀՀ։ Այդ տեսակը ներմուծվում է հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Բոլոր թմրամիջոցներն են չարիք, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այն հոգեխթանիչ է, ամբողջ կենտրոնական նյարդային համակարգի ակտիվացողն է, այս թմրամիջոցը գերազանցապես օգտագործվում է երիտասարդների կողմից, ովքեր ակտիվ ժամանցի սիրահարներ են, ժամանցի վայրեր են հաճախում և այլն, հիմնական խնդիրն այն է, որ առաջացնում է կախվածության համախտանիշ, ունի բավականին շուտ կախվածություն առաջացնելու պոտենցյալ ու շատ ուժեղ ազդեցություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով