Ներքին 3 տարի առաջ - 14:53 22-03-2023

Փակ նիստում կազմակերպչական բնույթի հարցեր են քննարկվել. Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր, փակ նիստ էր հրավիրել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազաևյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրված գործերի պատճառով չի կարողացել մասնակցել ամբողջ նիստին։

«Ես ամբողջ նիստին չեմ մասնակցել շուտ եմ դուրս եկել, ամբողջ ընթացքից տեղյակ չեմ, նախորոք պլանավորված գործեր ունեի և խնդրեցի ինձ թույլ տալ՝ շուտ դուրս գալ»։

Աղազարյանն ասաց, որ նիստի օրակարգում կազմակերպական բնույթի հարցեր են եղել։ «Կազմակերպչական բնույթի հարցեր էին, եթե չեմ սխալվում, ուրիշ քաղաքական կամ այլ տիպի օրակարգ չկար»,- ասաց Աղազարյանը։

Հարցրինք Աղազարյանից, իսկ նիստը նախօրոք ծրագրված է եղել, Աղազարյանն ասաց. «Ըստ մեր կանոնադրության՝ խմբակցության ղեկավարը կարող է հրավիրել արտահերթ նիստ և հետևաբար պարտադիր չէ, որ դա միշտ ծրագրված լինի, մեր ծրագրված նիստերը հիմնականում երկուշաբթի են լինում»,- ասաց Աղազարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով