Ներքին 3 տարի առաջ - 10:49 22-03-2023

Երևանի պոլիկլինիկաներում գրիպի պատվաստանյութ չկա

Մեր տեղեկություններով՝ Երևանի պոլիկլինիկաներում գրիպի պատվաստանյութ չկա։

Քաղաքացիներն ահազանգում են մեր խմբագրություն՝ հայտնելով, որ պատվաստանյութի դեֆիցիտ կա։

Հիշեցնենք, որ պատվաստանյութը ստանում են սեպտեմբեր-հոկտեմբերին, այդ ժամանակ էլ սկսվում է գրիպի պատվաստումների գործընթացը։

Հանուն արդարության պետք է նշել, որ եթե նախկինում պետական մարմիններն էին պրոպագանդում այս պատվաստումը, ապա վերջին տարիներին այս պատվաստման մեծ պահանջարկ է ձևավորվել՝ պայմանավորված արդյունավետությամբ։

Թերևս պահանջարկի ավելացումը պետք է կանխատեսվեր և պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ ներմուծվեր։

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ եթե գրիպի պատվաստանյութի ավելցուկ լիներ, դա իրենց ավելի շատ կանհանգստացներ։

«Պատվաստումները սեզոնից առաջ են արվում, որպեսզի էֆեկտիվությունը բարձր լինի։ Իսկ այս պահին, եթե պոլիկլինիկաներում պատվաստանյութ լիներ՝ դա մեզ կհուզեր, դա նշանակեր, որ կամ պատվաստումները չի արվել, կամ էլ մենք ավելցուկային քանակներ ենք բերել երկիր։

Այս պահի դրությամբ, այո, պոլիկլինիկաներում չպետք է պատվաստանյութ լինի, որովհետև պատվաստումները նախատեսված էին հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին։ Հիմա հատուկենտ դոզաներ են մնացել՝ հատուկենտ պոլիկլինիկաներում, դա բնականաբար համատարած երևույթ չի կրում, ընդամենը մի քանի պոլիկլինիկաներում ունենք, այն էլ եզակի դոզաներ են մնացել»։

Նա ընդգծեց, որ այդ պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի համար։

«Եթե ռիսկի խմբից դուրս է պատվաստվողը, ապա սեզոնի վերջում նրա պատվաստումը անիմաստ կլինի։ Միաժամանակ, ասեմ, որ եթե երկիրը մեծ քանակությամբ պատվաստանյութ բերեր, ապա դա կարող էր պետության միջոցների վատնում համարվել։ Կա հաշվարկային թիվ, մենք հաշվարկային թվով ենք բերում՝ հաշվի առնելով պահանջարկը։ Իսկ հիմա արդեն մենք պատրաստվում ենք 2023-24 թթ-ին սեզոնին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան