Ներքին 3 տարի առաջ - 21:11 21-03-2023

Էդ կոլլաբորացիոնիստն ի՞նչ ա, հետո մեզ կասեք․ Արշակյանը՝ Կրպեյանին

Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ՔՊ-ականների մասին խոսելիս հերթական անգամ օգտագործեց կոլլաբորացիոնիստ տերմինը։

«Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլլաբորացիոնիստների հանցախմբի թողտվությամբ և վարած դավադիր քաղաքականության հետևանքով ամբողջ ազգը հայտնվել է թշնամական գերության մեջ․ կհարցնեք այդ ինչպե՞ս կարող էր դասալիք , դժգույն, դժբախտների պարտված հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել ․ շատ պարզ՝ ստելով, պառակտելով»,- անադրադառնալով Արցախի շրջափակմանն՝ ասաց Ասպրամ Կրպեյանը։

Դիմելով արցախցիներին պատգամավորն ասաց․ «Սիրելի արցախցիներ դուք մենակ չեք․ ձեր թիկունքում ամբողջ հայ ժողովուրդն է՝ Հայաստնում և Սփյուռքում, սիրելի արցախցիենր այս պայքարն արդար է և այն բոլորինս է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում»։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց․ «Տիկին Կրպեյան, հետո ինձ ասեք, էլի, էդ կոլաբորացիոնալիրիստը ի՞նչ ա, ոնց որ նոր բան է։ Կարող ա մենք ժողովրդի հետ ենք կոլաբորացիոնալիստ, ձեզ՝ չգիտեմ»։

Նշենք, որ համացանցում բառը որոնելիս, որպես բացատրություն հետևյալն է բերում․ «հայրենիքի դավաճան, երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օկուպացված երկրներում ֆաշիստների հետ գործակցող մարդ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»