Ներքին 3 տարի առաջ - 13:55 21-03-2023

Մինչև վերջ գնալու ենք. Բրյուսովի համալսարանը չի ուզում համակերպվել

«Ապօրինությունը ինչքան հնարավոր է՝ մեր ուժերով փորձելու ենք կանխել»- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոբյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժպ նշանակմանը։

Ակոպյանի խոսքով՝ Գյուրջինյանի նշանակումը ԲՈՒՀ-ի օրենքին և կանոնադրությանը դեմ է։ «Դիմել ենք ուրբաթ օրը քաղաքացիական դատարան, իրավաբանական տերմինով ասած՝ հայցի ապահովման պահանջով, շատ արագ որոշում ընդունեն՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում։

Այնպես չէ, որ դատական համակարգի վրա մեծ հույսեր ունեմ, բայց ես մի փոքր հույս ունեմ մի փոքր, որ իրավական համակարգը կգործի։ ԲՈՒՀ-ի կանոնադրության համաձայն, հունվարի 30-ին, հենց այս կառավարության օրոք, նշված է, որ ԲՈՒՀ-ի ռեկտորի բացակայության պարագայում ռեկտորի պարտականությունները ողջ ծավալով իրականացնելու է պրոռեկտորը, մինչև կանոնադրության սահմանված կարգով՝ ընտրությամբ կանցկացվի ռեկտորի ընտրություններ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ակոբյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր. «Հերթական ապօրինությունը Նախարարության կողմից. բոլոր լրագրողներին, ուսանողներին և աշխատակիցներին հրավիրում եմ Բրյուսովի համալսարանի մեծ դահլիճ ժամը 11:00-ին։ Թքած ունենալով բուհի Կանոնադրության և կոլեկտիվի կարծիքի վրա՝ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան