Ներքին 3 տարի առաջ - 23:56 20-03-2023

Պետք է առավելություններ տալ գյուղում աշխատող ուսուցիչներին, ոչ թե սկսնակներին ստիպողաբար ուղարկել. փորձագետ

«Ճիշտ ասած՝ այդ ծրագրից տեղյակ չեմ, բայց ստիպողաբար ինչ-որ բան անելուն դեմ ենք, չի կարելի այդպիսի բան անել, այլ ընդհակառակը պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ուսուցիչները իրենք ուզենան գյուղեր գնալ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով այն փոփոխությունից, որն ուզում է անել իշխանությունը և սկսնակ, նորավարտ ուսուցիչներին ուղարկել գյուղեր՝ դասավանդման։

Կրթության փորձագետի խոսքով՝ կառավարությունը պետք է տարբեր քայլերով ավելի գրավիչ դարձնի ուսուցչի աշխատանքը գյուղերում։

«Պետք է որոշակի առավելություններ տալ այն ուսուցիչներին, ովքեր աշխատում են և ապրում են գյուղական բնակավայրերում կամ սահմանամերձ, բարձրլեռնային բնակավայրում։ Նրանք այդ ժամանակ ինքնակամ կուզենան գնալ այդ գյուղերում աշխատելու»,- ասաց Մխիթարյանը։

«Երկրորդ տարբերակը, որ վաղուց խորհրդային տարիներից էլ գործում էր բուհերում, պատվիրված տեղերն էին բուհերում, երբ տվյալ համայնքը կամ մարզը որոշակի տեղեր է ուզում պետությունից՝ պետպատվերի տեղեր, ուղարկում է իր լավագույն շրջանավարտներին՝ բուհերում սովորելու պայմանով, որ ավարտելուց հետո պետք է վերադառնան իրենց բնակավայրերը և որպես ուսուցիչ աշխատեն, ասենք, հինգ տարի։ Մեխանիզմները պետք է լինեն գայթակղիչ և ձգող, ոչ թե ստիպողաբար»,- ասաց փորձագետը։

Հարցին, թե որքանով է նոր սկսնակ ուսուցիչներին ուղարկել գյուղեր այնտեղի, կրթական համակարգը չի տուժի տուժի, եթե միայն սկսնակներ լինեն, Մխիթարյանը պատասխանեց. «Եթե ուսուցիչ չկա, ավելի լավ է սկսնակը լինի, քան թե ընդհանրապես չլին։ Ավելի լավ է ուսուցիչ ունենա երեխան, քան ընդհանրապես չունենա։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ փորձառու լինեն, կամ որոշակի փորձառություն ձեռք բերեն, նոր մտնեն դասարան, դա արդեն այլ հարց է։ Գուցե վերապատրաստումներ կազմակերպեն մինչև գնալը, փորձի փոխանակաման հնարավորություն լինի, որպեսզի վստահ լինեն, թե չէ դա էլ արդյունավետ չի լինի»,- ասաց Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»