Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:15 20-03-2023

Ծառերը էտվում են, որոշ ժամանակ հետո դրանց տեղը շենքեր բուսնում․ բնապահպան

«Ծառերի էտումը միշտ այդպես է եղել՝ խորը։ Ուղղակի այստեղ պրոֆեսիոնալ մոտեցում է պետք»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Նրա խոսքով՝ Երևանի կանաչապատումը խայտառակ վիճակում է։ «Սա նորություն չի, այնպես չի, որ միայն այս կառավարության օրոք է դա արվել։ Սովետական միությունից հետո Երևանի կանաչապատումը խայտառակ վիճակում է։ Վուլկանիզացիան և շինարարությունը հասել է գագաթնակետի։ Առանց հաշվարկների, առանց պրոֆեսիոնալ մոտեցման հատվում են ծառեր, պատճառաբանելով, որ դրանք հին են, սակայն, հետո տեսնում ենք, որ դրանց տեղում 15-20 հարկանի շենքեր են բուսնում»։

Ադամյանը նշեց, որ ծառերի խորը էտման մասին բնապահպաններն ու մասնագետները բազմիցս են խոսել, ովքեր քաղաքապետարանում աշխատել են․ «Նրանք միշտ ասել են՝ քաղաքապետարա՛ն, գործընկերնե՛ր, չի կարելի այսպիսի էտում անցկացնել։ Ծառը գարնանն ուղղակի չի հասցնում աճել, ճյուղեր ու տերևներ ունենալ, բայց ամեն գարուն նույն բանն անում են»։

Բնապահպանն, անդրադառնալով կանաչապատման մասնագետներին, ասաց․ «Մենք ունենք լավ մասնագետներ, սակայն նրանք, ցավոք սրտի, պետական մարմիններում չեն աշխատում։ Կամ էլ աշխատում են, բայց ստիպված են կատարել այն, ինչն իրենց թելադրում են։ Այս ամենը գլոբալ խնդիր է և լուրջ դիտման կարիք ունի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ