Արտաքին 4 տարի առաջ - 15:26 12-10-2022

Ադրբեջանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր, հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր, հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ ընդլայնված տարրերը լրացնում են նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան խաղաղության պայմանագրի և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։

«Ադրբեջանական կողմը հակառակ կողմին ներկայացրել է ընդլայնված տարրեր (խաղաղության պայմանագրի վերաբերյալ)։ Հայկական կողմը ժամանակ է խնդրել դրանց հետ ծանոթանալու համար»,- ասել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացման և հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով