Ներքին 3 տարի առաջ - 16:05 19-03-2023

Արցախում ամբողջական շրջափակման պայմաններում ծնվել է 338 երեխա

Շրջափակված Արցախում ամբողջական շրջափակման պայմաններում ծնվել է 338 երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Նրանցից 2-ը «Սերունդ» հիմնադրամի շահառուներ են, քանի որ ծնվել են Արցախի Եղցահող, Չարեքտար և Հին շեն համայնքներից մեկում, որտեղ հիմնադրամը բոլոր նոր ծնված երեխաների ընտանիքներին ամսական տրամադրում է 50000 դրամ՝ 16 տարի 8 ամիս շարունակ:

Հիմնադրամը նպատակ ունի նպաստել հայ ժողովրդի արդի ամենամեծ խնդիրներից մեկի՝ ժողովրդագրական խնդրի լուծմանը՝ խրախուսելով ծնելիության աճը։ Ծրագրի հեղինակները որոշել են ծրագիրը մեկնարկել Արցախի համեմատաբար փոքր համայնքներից։

Այս ծրագրին կարելի է աջակցել ամսական սկզբունքով հիմնադրամին նվիրատվություն կատարելու միջոցով։ Նվիրատվությունը կարող է լինել ցանկացած չափի։ Ծրագրին միանալու համար պարզապես անցեք հղումով:
Այս ընթացքում Արցախում ծնված բոլոր փոքրիկները կարող էին լինել այս ծրագրի շահառուները, եթե հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվությունը բոլորին հասանելի լիներ, իսկ նվիրատուների թիվը շատ ավելի մեծ լիներ։ Ուստի այստեղ շատ աշխատանք կա անելու։ Դրա համար էլ խնդրում եմ Հայաստանում և Սփյուռքում բնակվող իմ բոլոր ընկերներին հնարավորության դեպքում որպես նվիրատու միանալ հիմնադրամին։

Ճանաչելով գաղափարի հեղինակներին և հիմնադրամը ստեղծողներին՝ կարող եմ վստահեցնել, որ հիմնադրամին նվիրաբերված յուրաքանչյուր դրամ բազմապետկվելու և օգտագործվելու է Արցախում և Հայաստանում ծնելիության խթանման համար։

Հ․ Նկարում Արցախի Եղծահողի նոր բնակիչ Աշոտն է, ով «Սերունդ»-ի 2-րդ շահառուն է (նկարը հրապարակված է ծնողների համաձայնությամբ)»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան