Ներքին 3 տարի առաջ - 20:04 17-03-2023

Երևանում բացվել է «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մարտի 17-ին իր դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO կենտրոնը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան ութ տասնյակ ընկերություններ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Վրաստանից և Ղազախստանից։

«Տասնամյակների ավանդույթ է, որ մենք գարունը սկսում ենք տարածաշրջանային ուղղվածություն ունեցող այս խոշոր միջազգային ցուցահանդեսով։ Այն խորհրդանշական է նրանով, որ գարնան գալով բիզնեսն ակտիվանում է հատկապես շինարարական ոլորտում»,-բացման իր խոսքում նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը մի հարթակ է, որտեղ գործարարները փորձում են ներկայացնել իրենց ձեռքբերումները, տեխնոլոգիաները, հավակնոտ քայլեր անում։ Այն համախմբված ներկայացնում է ոլորտի այսօրվա ակտիվ ընկերություններին, իրենց մասնակցությունն են բերում նաև նոր ընկերությունները՝ դրսևորվելու, կայանալու ակնկալիքով։ Այդպիսիք այս տարի մասնակիցների 25% է և դա, Արսեն Ղազարյանի խոսքով՝ պատահական չէ, քանի որ վերջին տարիներին այս ոլորտն աննախադեպ աճ է ապրում, շուկայում առկա է մեծ պահանջարկ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան