Ներքին 3 տարի առաջ - 15:10 17-03-2023

Խաչիկ Մանուկյանը Փաշինյանին ստախոս է համարում․ բանաստեղծի կոչը

Oragir․News-ը խոսել է քայլող դասական պոետ, 44-օրյա պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի հոր՝ Խաչիկ Մանուկյանի հետ․

Տեսնում եք ռազմական բյուջեի կրկնապատկում. դա փաստ է, որը բոլորի աչքի առաջ է՝ իր վերջին հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Որքանո՞վ վստահել վարչապետի խոսքին։

- Շառլատաններին վստահում են մոլորյալները։ Կոռուպցիայի դեմ պայքարող սուտ հեղափոխականները եկան և աճ գրանցեցին հենց կոռուպցիոն ոլորտում։ Դրա և իր նմանների որևէ խոսք արժեք ունենալ չի կարող։ Այսպահական այդ գոյանքներն ամեն պահ կարող են՝ փոխել իրենց խոսքերը, հերքել սեփական տեսակետները և տարբեր փաթեթավորմամբ հանրությանը հրամցնել ցանկացած բարբաջանք։ Նմաններին ոչ թե վստահում կամ չեն վստահում, այլ, պարզապես, խղճում են։

Վարչապետ Փաշինյանը վերջին հարցազրույցում ասաց՝ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն։ Ի՞նչ ի նկատի ուներ Փաշինյանը։

-Նախ, շատ տխուր է, որ այդ ստախոսը դեռ վարչապետ է և հարցազրույցներ է տալիս, և հետո՝ կարո՞ղ եք նշել մի երկիր, որտեղ դասալիք իշխանությունները պատերազմ են հաղթել։ Հայրենադավ այս լրտեսախումբը, որի համար Հայրենիքի սահմանը պատժավայր է, փախուստի ու պարտության կրողներն են։ Հայ զինվորի կյանքի գնով պահած տարածքներն անգամ այս այլադավ գոյանքները հանձնեցին թշնամուն։ Սա քաղաքական պարտություն էր՝ ՔՊ-ական պարագլուխների իրականացմամբ։ Սահմանին թշնամին ծանր տեխնիկա է կուտակում․ պատերազմի վտանգ կա։

Գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է։ Ի՞նչ եք կարծում, նրա հրամանատարությամբ կարո՞ղ ենք հաղթել։

- Քանի դեռ պարտության սիմվոլները, պատերազմի հանցագործները չեն կանգնել հայ ժողովրդի դատի առաջ, քանի դեռ ստի կայսրությունը մեր երկրում չի փլուզվել՝ կորուստներն ու պարտությունները շրջանցել չենք կարող։ Ձեր նշած այդ ղժղժանքն անփոխարինելի նվեր է մեր թշնամիներին և հաղթանակի մասին խոսելն ուղղակի ծաղր է։

Հայ ժողովուրդը հեշտ հանձնվող չէ․ հաղթանակի ճանապարհի Ձեր բանաձևը։

-Հարկավոր է՝ օր առաջ ազատվել Հայաստանը զավթած լրտեսախմբերից, ստեղծել ազգային ճակատ կամ փրկության կոմիտե, հնարավոր բոլոր միջոցներով հզորացնել մեր զինանոցը և հաջորդաբար, քայլ առ քայլ՝ վերականգնել մեր խոշտանգված Հայրենիքի խարխլված պետականությունը։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով