Ներքին 3 տարի առաջ - 22:38 16-03-2023

Ադմիրալ Սամոյի որդին ներկա չէր հոր անունով դպրոցի անվանակոչմանը․ Մանվել Հովսեփյանը մանրամասնում է

«Եղբայրս՝ Ադմիրալ Սամոն, մեծ ավանդ ունի բանակաշինության գործում»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, հայտնի հրամանատար Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) եղբայրը՝ Մանվել Հովսեփյանը։

Նշենք, որ Երևանի ավագանին այսօր՝ մարտի 15-ի իր նիստում, որոշեց Երևանի N 116 հիմնական դպրոցը անվանակոչել դպրոցի շրջանավարտ, հրամանատար Սամվել Հովսեփյանի անվամբ՝ «Երևանի Սամվել Հովսեփյանի անվան N 116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 55 կողմ, զրո դեմ ձայներով:

«Երևանի N 116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը դպրոցի շրջանավարտ Սամվել Հովսեփյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի կողմից, հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից:

«Ներկայացվել է եղբորս արածների մոտ տասը տոկոսը։ Մեր ընտանիքի համար հպարտություն է, որ եղբորս արածը գնահատվեց։ 1992 թվականին արդեն Պաշտպանության նախարարությունը ձևավորվեց և ջոկատները մտան համակարգի մեջ։ «Արծիվ 24»-ը մեր գումարտակի հերթական համարն էր։ Ես եղբորիցս փոքր եմ մեկ տարի երկու ամսով։ ՀԱԲ-ի լուծարումից հետո մենք կազմավորվեցինք ջոկատը և միշտ միասին էինք»,-պատմում է Մանվել Հովսեփյանը։

Օրեր առաջ նշվել է ջոկատի ձևավորման 30-րդ տարին։ Մանվել Հովսեփյանը եղբոր մահից հետո դարձել է «Արծիվ 24» գումարտակի հրամանատարը։ Ադմիրալը մահացել է 2005 թվականին։ Ասում է՝ մասնակցել են դպրոցի անվանակոչման արարողությանը։ Ադմիրալ Սամոյի որդին, սակայն, ներկա չի եղել։ Հորեղբայրն ասում է՝ գործերի պատճառով։

«ԱԻՆ-ում բավականին լուրջ աշխատանքներ էր կատարում եղբորս որդին՝ Վոլոդյա Հովսեփյանը։ Նա իր կառույցը ստեղծեց և ինքնակամ հեռացավ ԱԻՆ-ում իր աշխատանքից։ Լուրջ կառույց է ստեղծել»,-մանրամասնում է Մանվել Հովսեփյանը։

Մանվել Հովսեփյանը իր եղբոր մասին բազմաթիվ հիշողություններ ունի։ Խոստանում է՝ մի օր կպատմի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում