Ներքին 3 տարի առաջ - 20:43 16-03-2023

Դեսպան Մակունցը կոնգրեսական Ֆրենկ Փըլոնին ներկայացրել է Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը

Ս․թ․ մարտի 14-ին դեսպան Մակունցը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։ Տեղեկացնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է Լաչինի միջանցքը արգելափակված է։

Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև Ֆ․Փըլոնի կողմից Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործողությունների և ծրագրերի ենթահանձնաժողովին ուղղված նամակի համար, որը պահանջում է 2024թ․ ֆինանսական տարում ՀՀ և Արցախի համար հատկացումների զգալի ավելացում։ Կոնգրեսականը հավաստիացրել է, որ ՀՀ-ին և Արցախին աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական։

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության խորացման հնարավոր ուղիները, ինչպես նաև խորհրդարանական փոխայցելությունների հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան