Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:41 16-03-2023

Գյուրջինյանն արգելափակում է իրեն քննադատողներին, զավեշտ է, թե ինչպես է աշխատելու ուսանողների հետ․ Կարեն Հեքիմյան


Ես կարծում եմ, որ Լեզվի կոմիտեն պետք է ձևափոխվի և դառնա տեսչություն, այսինքն, լեզվի բնագավառում գործողություններ ենթադրող մարմին, որը կլինի իմպերատիվ վարչական իրավախախատումներ գտնող, տուգանող մարմին, թեև կարծում եմ, այս իշխանության օրոք նման բան հազիվ թե լինի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը՝ անդրադառնալով Լեզվի պետական կոմիտեի գործունեությանը՝ Դավիթ Գյուրջինյանի ղեկավարման օրոք։

«Այս իշխաննությունները լեզվի նկատմամբ շատ տարօրինակ դիրքորոշում ունեն, պարոն Գյուրջինյանը նույնպես»։

Հեքիմյանը պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում և ուշադրություն է հրավիրում կոմիտեի տիրույթում գտնվող խնդիրներին։ Խնդրեցինք պարզաբանել, թե երբևէ իր մատնանշած խնդիրներն արդյո՞ք ընթացք ստացել են։ Նա նշեց, որ Դավիթ Գյուրջինյան մարդու հետ խնդիր չունեն, փոխարենը կան կարմիր գծեր, որոնք առնչվում են լեզվի կիրառության խնդիրներին։

«Իմ առաջին գործը Գյուրջինյան Դավիթի հետ ծանոթանալու և շփվելու հետևյալն էր․ կազմակերպություններից մեկում՝ «Դոմուսում», որտեղ գրագրությունը ռուսերեն էին իրականացնում։ Ես Գյուրջինյան Դավիթին ասացի, որ ռուսերեն է իրականացվում։ Առաջարկեցի վարույթ նախաձեռնել, և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել։

Դա տևեց մոտ 1 տարի։ Մեկ տարի մարդը վարույթ էր իրականացնում, մեկ տարի վարչական իրավախախտման արձանագրություն էր կազմում, մեկ տարում բավական շատ բան փոխվեց։ Ի վերջո, կյանքն առաջ է գնում, զարգանում է, իսկ մարդը մեկ տարում մեկ արձանագրություն է կազմում»։

Նա ընդգծեց, որ իր կարծիքով՝ այդ մարդը շատ ինքնավստահ ու ինքնասիրահարված է, որովհետև ամենափոքր քննադատությունն իր հասցեին՝ նեղանում է ու միանգամից վիրտուալ տիրույթում, սոցիալական ցանցերում արգելափակում է իրեն քննադատող մարդուն։

«Ես արդեն 3 տարի է արգելափակման մեջ եմ, դա մի բանի մասին է խոսում, այդ մարդը միգուցե լավ ընտանիքի հայր է, լավ պապիկ է, բայց պետական համակարգում, նման մարդկանց գոյությունը պետք է բացառվի։ Ինչ է նշանակում քաղաքացուն, որը իրեն քննադատում է, բլոկել, դա առնվազն անհեթեթություն է։ Կարծում եմ՝ այս իրավիճակում պարզապես հումորի ժանրից է, թե ինչպես է նա կարողանալու աշխատել մի միջավայրում, որտեղ իրեն բոլորն են քննադատում ու ինքն անցանակալի է։

Անշուշտ, չի կարողանա, որովհետև այնտեղ ուսանողներ են, միայն Հեքիմյան Կարեն չէ, որ քննադատում է։ Ու, իմ կարծիքով, դա շատ երկար չի տևի։ Կարծում եմ՝ Գյուրջինյան Դավիթը Փաշինյան Նիկոլի ամենավատ կադրերից մեկն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի