Ներքին 3 տարի առաջ - 12:05 16-03-2023

Գործող դատավորների համար նախատեսվում է բժշկական զննության իրականացման հնարավորություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ներկայում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, որպիսի պայմաններում գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում:

Բացի այդ, բացակայում է դատավորի /դատավորի թեկնածուի հավակնորդի/ դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը: Կատարվող լրացումների շրջանակում նաև օրենսդրական հիմք կստեղծվի լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգի ընդունման համար:

Օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև 159-րդ հոդվածի 3-րդ մասը բժշկական զննության կազմակերպման գործընթացում նախատեսում են իրավասու մարմնի` այն է Առողջապահության նախարարության ներգրավում: Նշված պայմաններում Առողջապահության նախարարության գործառույթը սահմանափակվում է դիմումը համապատասխան բժշկական կազմակերպությանը փոխանցելով: Գործընթացն առավել արագ կազմակերպելու և անհարկի միջնորդավորվածությունից խուսափելու նպատակով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից դիմումի ներկայացում անմիջապես համապատասխան բժշկական հաստատությանը:

Կատարվող փոփոխությունների և լրացումների շրջանակում ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը կիրառելի է դառնում նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերջիններիս համար նախատեսվում է բժշկական զննության իրականացման հնարավորություն:
Նախագծի ընդունմամբ բժշկական զննության իրականացման նպատակով դիմումները ներկայացվելու են անմիջականորեն համապատասխան բժշկական հաստատությանը:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաև պաշտոնավարող դատավորների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում