Ներքին 3 տարի առաջ - 22:59 15-03-2023

Կլինեն նոր բացահայտումներ, չի բացառվում, որ 100 միլիարդից ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի․ ՊԵԿ նախագահ

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը միակը չէ, այլ տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված ուսումնասիրություններից հետո կլինեն նոր բացահայտումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Առգրավված սերվերներից, մեր նախնական դիտարկումներով, հաշվել ենք տասնյակ միլիարդավոր դրամների ստվերային շրջանառություն։ Խոսքը միայն «Նոր Զովքի» մասին չէ, տնտեսվարող սուբյեկտները բազմաթիվ են։ Չի բացառվում, որ 100 մլրդ և ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի։ Նկատի ունեմ միայն այն դեպքով, որով հաղորդագրություն ենք տվել և հայտնաբերվել են սերվերներ»,- ասաց Բադասյանը։

Նա տնտեսվարողներին հորդորեց ճշտված հաշվարկներ ներկայացնել և տույժերով հանդերձ սկսել վճարումներ կատարել` տհաճ հետևանքներից խուսափելու համար։

ՊԵԿ նախագահը վստահեցրեց` ստվերային շրջանառությունը հայտնաբերվելու է և ոչ միայն ենթադրյալ օգուտներն են կորցնելու, այլև ավելի բարդ իրավիճակում են հայտնվելու։

Բադասյանը նկատեց, որ խոսքը միայն սուպերմարկետների մասին չէ. «Տասնյակ միլիարդներով թաքցրած շրջանառություն կա, դա և շինարարական ընկերություն ներ են, այլ ընկերություններ են: Անպայման չէ, որ դա լինի միայն ՀԴՄ-ի և ծրագրային ապահովման միջոցով: Իսկ մեր քաղաքական թիմի թիրախում որևէ բիզնես չկա: ՊԵԿ-ը հավասար մոտեցումներով որ դեպքում հայտնաբերում է նման երևույթ, խիստ հետևանքներ են լինելու»,-ասաց Բադասյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան