Ներքին 3 տարի առաջ - 15:21 15-03-2023

Այս տարի կմեկնարկեն հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները

Այս տարի կմեկնարկեն հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը: Նա վստահեցրեց՝ միասնական տոմսային համակարգ ներդնելու նպատակով 2023 թվականին կայացել է մրցույթ, կա հաղթող օպերատոր․«Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրով նախատեսված է ներդնել միասնական տոմսային համակարգ, ինչը հնարավորություն կստեղծի ամբողջական վերահսկելի դարձնել տոմսային հասույթի հավաքագրումը և հնարավորություն կընձեռի ուղևորներին տոմսերը ձեռք բերել տարատեսակ անկանխիկ եղանակներով»:

Անդրադառնալով Աջափնյակում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագրին՝ Արմեն Հարությունյանն ասաց, որ Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո, կտևի 4 տարի։ «Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոնպոլիտենի կայարան կառուցելու նպատակով 2022 թվականի օգոստոսին «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից հանձնվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման 1-ին փուլի արդյունքները և նախնական հաշվետվությունները, որտեղ ներկայացվել են սխեմատիկ երկու տարբերակները։ Ըստ նախնական գնատահատականի՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո շինարարական աշխատանքը կտևի մոտ 4 տարի»,- ասաց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»