Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:30 15-03-2023

Իր բանակցությունների արդյունքում թուրքերը հանձնվեցին. Երևանի հ. 116 դպրոցն անվանակոչվեց Ադմիրալ Սամոյի անունով

Երևանի ավագանին այսօր՝ մարտի 15-ի իր նիստում որոշեց Երևանի հ.116 հիմնական դպրոցը անվանակոչել դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ՝ «Երևանի Սամվել Հովսեփյանի անվան հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 55 կողմ, զրո դեմ ձայներով:

«Երևանի հ.116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը դպրոցի շրջանավարտ, 2016թ. արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Ս. Միքայելյանի կողմից, հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից:

Ավագանու նիստին մասնակցող ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մի դեպք պատմեց Սամվել Հովսեփյանից. «1992-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ղարաթաղլու գյուղի ազատագրման ժամանակ թուրքերը հավաքվել էին գյուղի դպրոցում և կատաղի դիմադրություն էին ցույց տալիս: Թեժ մարտերի ժամանակ Սամվելը սպիտակ դրոշով դուրս էր եկել թուրքերի դիմաց և առաջարկել էր հանձնվել: Ասել էր՝ մենք բարեկամ ժողովուրդ ենք, անիմաստ ուրիշների ձեռքով իրար ենք սպանում, և համոզել էր: Թուրքերը նռնակ էին գցել Ադմիրալի ոտքերի տակ, ինքը ոտքով խփել էր, տրաքել էր: Իր բանակցությունների արդյունքում թուրքերը հանձնվեցին, գրեթե 100 մարդ: Դրանց մեջ մի գող էլ կար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»