Ներքին 3 տարի առաջ - 21:38 14-03-2023

MAN բեռնատարը կոտրել է գազատար խողովակը․ սկսվել է գազի արտահոսք․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին և առկա է արտահոսք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազմպրոմ Արմենիա Տրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանը, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանն ու Մալաթիա-Սեբաստիայի ծառայության պետ Գարիկ Սարգսյանը։

Պարզվել է, որ MAN մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակի մի հատված կոտրվել է ու սկսվել է գազի արտահոսք։

Oպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները նախ ժամանակավորապես դադարեցրել են գազի արտահոսքը, ապա սկսել են վնասված գազախողովակի վերանորոգման աշխատանքները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան