Ներքին 3 տարի առաջ - 21:09 13-03-2023

Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է․ pastinfo.am

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկության ընթացքում իրավապահները «հետաքրքիր» փաստաթղթեր են հայտնաբերել, որոնց առնչությամբ հետագայում կարող են ուշագրավ զարգացումներ լինել։

Ինչպես հայտնի է՝ Գևորգ Սիմոնյանը Տիգրան Ավինյանի մտերիմներից է, որի աշխատասենյակում խուզարկությունն անակնկալ է եղել շատեր համար։ Քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խուզարկության ընթացքում Սիմոնյանի համակարգչում իրավապահները ցուցակներ են գտել, որոնք վերաբերել են առաջիկա Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ պոլիկլինիկաների եւ շտապօգնության աշխատակիցների ներգրավմանը։ Բացի այդ՝ պարզվում է արդեն ցուցակագրել են այն գլխավոր բժիշկներին, ու ընդհանրապես այն բժիշկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ընտրություններում Ավինյանի համար։

Փաստաթղթերից մեկով էլ պարզվել է, որ վերջերս որոշ լոյալ բուժաշխաղներ ազատվել են աշխատանքից։

Բնականաբար Սիմոնյանն ինքնագլուխ չի ներգրավվել վարչական ռեսուրսի կիրառման գործում, այլ ամենայն հավանականությամբ քաղաքական իշխանության թողտվությամբ, եթե չասենք կազմակերպմամբ ու հրահանգով, սակայն նախատեսված չի եղել, որ դրանք հասու կլինեն իրավապահներին։ Շատերը զարմացած են, որ նման ցուցակները փոխքաղաքապետը բացահայտ պահել է համակարգչի մեջ։

Իհարկե, բացատրություն կփորձեն գտնել ու այս փուլում դարակներում գուցեեւ զմռսեն, սակայն ակնհայտ է, որ քաղաքական իշխանության ձեռքում հայտնվեց եւս մեկ կարեւոր գործիք՝ Տիգրան Ավինյանին վերահսկողության տակ պահելու համար։
Մամուլն արդեն գրել է, որ Երեւանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն ունի բավական ցածր վարկանիշ, սակայն իշխանությունները լծվել են նրան քաղաքապետ դարձնելու գործին, որի ուղղությամբ վարչական ռեսուրսի կիրառումը սկսվել է դեռեւս նրան քաղաքապետի տեղակալ նշանակելով։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ ամենեւին չի մտնում Ավինյանի ինքնավստահ ինքնուրույնությունը ու նրան վերահսկողության տակ պահելու մեխանիզմների փնտրտունքները միշտ էլ եղել են առաջնային։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում